Մատչելիության հղումներ

«Հայաստանը Ադրբեջանին 26 միլիարդ դոլարի վնաս է պատճառել»


«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան վերջինիս 26 միլիարդ դոլարի վնաս է պատճառել» - երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւը:

«Ադրբեջանը զրկվել է 10-12 միլիարդ դոլարի եկամուտից, որ կարող էր ստանալ այն դեպքում, եթե Հայաստանը չգրավեր մեր տարածքները», - ըստ «Ռեգնում» գործակալության, ասել է Ալիեւը:

Նա նաեւ նշել է, թե «հայկական օկուպացիայի հետեւանքը դարձան մեկ միլիոն փախստականներն ու տեղահանվածները, որոնք կազմում են Ադրբեջանի բնակչության ամենաաղքատ մասը»:

Նրա խոսքերով, մինչեւ տարեւերջ վրաններում ապրող բոլոր փախստակնները եւ տեղահանվածները կտեղափոխվեն նոր շինություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG