Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Իրաքում ազատ են արձակվել շուրջ 3 ամիս առաջ պատանդված երեք լրագրողները, այդ թվում` հայազգի Էդուարդ (Օվիդիու) Օհանեսյանը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն հայտարարել է, թե լրագրողները ազատ են արձակվել Ռումինիայի հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում:

«Նրանց ազատ արձակման համար փրկագին չի վճարվել, Ռումինիայի արտաքին քաղաքականության շուրջ բանակցություններ չէր վարվել», - նշել է Բասեսկուն՝ ավելացնելով, թե լրագրողները ֆիզիկապես լավ վիճակում են եւ երկուշաբթի օրը կվերադառնան հայրենիք:

Ռումինացի լրագրողները եւ նրանց ուղեկցող թարգմանիչը Իրաքում պատանդ էին վերցվել այս տարվա փետրվարի 28-ին: Պատանդառուները Ռումինիայի իշխանություններից պահանջել էին դուրս բերել Իրաքում տեղակայված ռումինական 800 հոգանոց զորախումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG