Մատչելիության հղումներ

Ղրիմի Գերագույն Ռադան մայիսի 19-ի նիստում որոշում է կայացրել ապրիլի 24-ը ճանաչել որպես անցյալ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, առաջարկը ներկայացվել է Ռադայի պատգամավոր, Ղրիմի ռուսական համայնքների կոնգրեսի ղեկավար Սերգեյ Շուվայնիկովը: Առաջարկի օգտին քվեարկել են դահլիճում ներկա 62 պատգամավորներից 59-ը:

«Հիշարժան նման օրերը պետք է տեղ ունենան մեր պատմության մեջ: Կարծում եմ, հայ հանրությունը շնորհակալ կլինի մեզ», - իր ելույթում նշել է Շուվայնիկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG