Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոքում է ռուսաստանյան ռազմակայանների տեխնիկան Հայաստան տեղափոխելու դեմ


Ադրբեջանը բողոք է հայտնել Ռուսաստանի ռազմակայանների սպառազինության ու տեխնիկայի՝ Վրաստանից Հայաստան հնարավոր տեղափոխման կապակցությամբ:

«Կավկազպրես» գործակալության տեղեկացմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է արտահայտել նշված ռազմակայաններից ռազմական տեխնիկայի, զինամթերքի եւ սպառազինությունների՝ Հայաստան հնարավոր տեղափոխման կապակցությամբ:

Ռուսաստանը ծրագրում է Վրաստանի ռազմակայանների ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի մի մասը տեղափոխել Հայաստան՝ փաստարկելով, թե հնարավոր չէ չորս տարվա ընթացքում Ռուսաստանում ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG