Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների առաջին տիկինը՝ Լորա Բուշը, շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ մայիսի 10-ին նախագահ Բուշի ելույթի ժամանակ Թբիլիսիի Ազատության հրապարակում հայտնաբերված նռնակը չի պայթել:

«Ես ցավում եմ, որ տեղ գտավ նման միջադեպ», - ամերիկյան Fox հեռուստատեսության եթերում հինգշաբթի երեկոյան ասել է Լորա Բուշը: - «Փառք Աստծո, նռնակը չպայթեց եւ որեւէ վնաս չհասցրեց»:

ԱՄՆ առաջին տիկինը շեշտել է, որ միջադեպը չի կարող ստվեր գցել Ազատության հրապարակում տեղի ունեցած միջոցառման վրա, որը «սքանչելի էր եւ ոգեւորիչ»:

Միջադեպի հետաքննությամբ զբաղվում են Վրաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան ծառայությունները: Վրաստանը 20 հազար լարի (շուրջ 11 հազար ամերիկյան դոլար) դրամական պարգեւ է խոստացել հետաքննությանը օգտակար տեղեկատվություն տրամադրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG