Մատչելիության հղումներ

Օսկանյան – Մամեդյարով հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսին


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում Հայաստանի եւ Ադրբերջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա գալիք հունիսին:

«Այն կանցնի նախկին ձեւաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ», - ադրբեջանական Day.az-ի փոխանցմամբ ավելացրել է ռուս դիվանագետը:

«Հանդիպման ճշգրիտ օրը եւ վայրը չեմ կարող հայտնել», - ասել է Մերզլյակովը՝ պարզաբանելով. - «Որեւէ հարցի շուրջ նախարարներին համաձայնության բերելը դյուրին խնդիր չէ, ժամկետի նշանակման հարցում կան որոշակի դժվարություններ: Պատճառն այն է, որ արտգործնախարարներն ունեն իրենց աշխատանքային գրաֆիկը, համանախագահները՝ իրենցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG