Մատչելիության հղումներ

Վրաստանում ռուսաստանյան ռազմակայանների տեխնիկայի որոշ մասը կտեղափոխվի Հայաստան


Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին հինգշաբթի օրը հայտարարել է, որ Վրաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանների տեխնիկայի մի մասը տեղափոխվելու է Հայաստան:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Բալուեւսկին ասել է նաեւ, թե հենց դա թույլ կտա Վրաստանի տարածքից ռազմակայանների դուրսբերման ժամկետները ճշգրտել-կրճատել մինչեւ չորս տարի: Նա նշել է, որ մոտ ապագայում փորձագետների մակարդակով կհամաձայնեցվեն ռազմակայանների դուրսբերման ժամկետները, կարգը եւ կողմերի պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG