Մատչելիության հղումներ

Իրաք կմեկնի վրաց խաղաղապահների հերթական գումարտակը


Ուրբաթ օրը Իրաք կմեկնի Վրաստանի խաղաղապահների հերթական գումարտակը՝ փոխարինելու ծառայությունն ավարտած գործընկերներին:

Ինչպես «Կավկազպրես»-ին ասել են երկրի պաշտպանության նախարարությունում, Վրաստանի զինված ուժերի Առաջին ցամաքային բրիգադի 11-րդ խաղաղապահ գումարտակի 300 զինծառայողները Իրաք կմեկնեն Վազիանիի ռազմակայանից:

Նրանք կփոխարինեն վրացական «կոմանդոսների» գումարտակին, որը «պատվով է կատարել խաղաղապահ առաքելությունը եւ Վրաստան է վերադառնում առանց կորուստների»:

Վրաստանցի զինվորականները Իրաքում պահպանում են ռազմական օբյեկտներ, անցակետեր, պարեկային ծառայություն են իրականացնում քաղաքներում:

Ներկայումս Իրաքում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 856 վրաստանցի խաղաղապահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG