Մատչելիության հղումներ

«Եթե անգամ Հայաստանը վերադարձնի որոշ շրջաններ, Ադրբեջանը ընդմիշտ կկորցնի Լեռնային Ղարաբաղը»


«Ադրբեջանը սպասում է դավաճանության», - հայտարարել է ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նագին, ով հայտնի է իր արմատական հայացքներով: - «Բանակցությունների պրոցեսում մեր դիրքերը թուլանում են: Երեւան են գալիս նոր կեղծ մոդելներ: Այն ամենը, ինչ խոսվում է «5+1+1» բանաձեւով շրջանների վերադարձի մասին, սուտ է»:

Ադրբեջանական Day.az-ի փոխանցմամբ, Նագին նաեւ կարծում է, որ եթե անգամ Հայաստանը որոշ շրջաններ վերադարձնի, Ադրբեջանը ընդմիշտ կկորցնի Լեռնային Ղարաբաղը:

«Եթե անգամ փաստաթուղթը ստորագրեն Ադրբեջանը, Հայաստանը եւ միջազգային կառույցները, մենք ընդմիշտ հրաժեշտ կտանք Լեռնային Ղարաբաղին», - ասել է նա:

«5+1+1» բանաձեւի վերաբերյալ թերահավատությամբ է արտահայտվել նաեւ 1992-93 թվականներին Ադրբեջանի վարչապետի պաշտոնակատար Ռահիմ Հուսեյնովը: Նրա խոսքերով, առանց սեփական պայմաններն առաջադրելու Հայաստանը տարածքներ չի վերադարձնի:

Երեկ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, իբր «Հայաստանը պատրաստ է վերադարձնել գրավյալ յոթ շրջանները», հայտարարել էր . - «Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձի մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG