Մատչելիության հղումներ

logo-print
2004 թվականի նոյեմբերից ի վեր «ԱրմենՏել»-ի եւ «Ղ-Տելեկոմ»-ի միջեւ ընթացող բանակցությունները վերջապես մայիսի 16-ին ավարտվել են լծորդման պայմանագրի ստորագրմամբ: Հայաստանյան բջջային հեռախոսակապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Երիկյանի խոսքերով, իրենք հույս ունեն, որ շուկա կմտնեն գալիք ամռան ընթացքում:

Երիքյանը ասաց, որ չի ուզում ավելի ճշգրիտ ժամկետ նշել, քանի որ «տեխնիկական կամ այլ դժվարությունները» կարող են որոշ ժամանալով հետաձգել իրենց մուտքը:

«Հուսանք, որ երրորդ եռամսյակում մենք շուկա կմտնենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Երիքյանը:

Սակագներին վերաբերող հարցին ի պատասխան «Ղ-Տելեկոմ»-ի գործադիր տնօրենը ասաց. - «Հիմա սակագնային քաղաքականության մասին չեմ խոսելու, որովհետեւ դեռ ուսումնասիրության փուլում է, մշակվում է»:

«Մոտ ապագայում հայտարարելու ենք ե’ւ սակագնային քաղաքականության մասին, ե’ւ ծառայությունների տեսակների մասին», - հավաստիացրեց նա:

Ներկայումս «ԱրմենՏել»-ը բջջային հեռախոսակապի մեկ րոպեի համար գանձում է մոտ 70 դրամ (15 ցենտ): Թե որքան կարժենա «Ղ-Տելեկոմ»-ի կապը, ըստ Երիքյանի, կախված է բազմաթիվ գործոններից: Հարկ է նշել, որ սակագները ենթակա են կառավարող մարմնի՝ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հաստատմանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG