Մատչելիության հղումներ

Վրաստանում նշանակվել է Միացյալ Նահանգների նոր դեսպան


Նախագահ Ջորջ Բուշը Վրաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակել Ջոն Թեֆթին: Վերջինս այդ պաշտոնում փոխարինելու է Ռիչարդ Մայլզին, ում լիազորությունների ժամկետը սպառվել է:

«Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերության ունեցած նախնական տեղեկությունների համաձայն, առաջիկա երկու օրվա ընթացքում ԱՄՆ Կոնգրեսը պետք է հաստատի Ջոն Թեֆթի թեկնածությունը: Նա Թբիլիսիում աշխատանքի կանցնի այս տարվա օգոստոսից:

2004 թվականից Ջոն Թեֆթը զբաղեցրել է ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի երկրների գծով օգնականի պաշտոնը: Պետական դեպարտամենտում Թեֆթի լիազորությունների շրջանակներում են եղել ԱՄՆ կապերը Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հետ:

Թեֆթը ժամանակին զբաղեցրել է Լիտվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը եւ աշխատել է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG