Մատչելիության հղումներ

«Հաջորդ թավշե հեղափոխությունը տեղի կունենա Հայաստանում»


Ռուսաստանի Ազգային ռազմավարության ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստանիլսավ Բելկովսկու կարծիքով, ԱՊՀ երկրներից Հայաստանում է, որ առկա են «թավշե հեղափոխության» համար իդեալական պայմաններ:

Ռուսաստանցի քաղաքագետը, ադրբեջանական Day.az-ի փոխանցմամբ, մշակել է ԱՊՀ տարածքում թավշե հեղափոխությունների հերթականության գրաֆիկը: Երկրները, որտեղ կարող են տեղի ունենալ «թավշե հեղափոխություններ», նա բաժանել է երեք խմբի՝ ըստ ռիսկի աստիճանի: Ամենաբարձր ռիսկայնության խմբում տեղ են գտել Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը:

Բելկովսկու կարծիքով, խռովության ուժային ճնշումը Ուզբեկստանում որոշ ժամանակով հետաձգեց հեղափոխության ժամկետները: Քաղաքագետի կանխատեսմամբ, պետական հեղաշրջումը այդ երկրում տեղի կունենա երկու տարի հետո: Իսկ Հայաստանը, ըստ նրա, այն երկիրն է, որտեղ առկա են իդեալական պայմաններ «թավշե հեղափոխության» համար:

Ռիսկի երկրորդ խումբը կազմում են Ռուսաստանն ու Ադրբեջանը, երրորդը՝ Բելառուսը եւ Թուրքմենստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG