Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «ըմբռնել է» ռազմակայանները դուրս բերելու Վրաստանի ցանկությունը


«Ռուսաստանը ըմբռնել է ռազմակայանները դուրս բերելու Վրաստանի ցանկությունը եւ հույս ունի, որ Վրաստանի կողմից կլինի տեխնիկական խնդիրների նույնպիսի ըմբռնում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Երեքշաբթի օրը մոսկովյան «Իզվեստիա» թերթի հրապարակած հարցազրույցում Սերգեյ Լավրովը նշել է, թե ռուսական կողմը առաջարկել էր երկխոսություն սկսել զինվորականների մակարդակով, եւ նրանք հասել էին փոխըմբռնման, սակայն քաղաքական գործիչները «կասկածով էին վերաբերել այդ փոխըմբռնմանը»:

«Մենք առաջարկում էին անցկանել նախագահների հանդիպում: Մեզ թվում էր, թե դրանով կարագացվի բանակցային գործընթացը: Սակայն մեր վրաստանցի գործընկերները որոշեցին, թե նախ անհրաժեշտ է համաձայնության գալ՝ դրանից հետո միայն ներկայացնել արդյունքները նախագահների հաստատմանը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ ավելացնելով. - «Հույս ունեմ, որ մենք կհասնենք համաձայնության»:

Երկուշաբթի օրը Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբը պատրաստակամություն էր հայտնել ինքնահռչակ այս հանրապետությունում տեղակայել Վրաստանից դուրս բերվող ռուսաստանյան ռազմակայանները:

«Մենք ունենք համապատասխան ենթակառուցվածքներ», - վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը ասել էր Անկվաբը՝ չպարզաբանելով սակայն, թե հատկապես որտեղ եւ քանի զինվորական կարող է տեղակայվել: Նա նաեւ նշել է, թե «ռուսաստանյան ռազմակայանների տեղակայումը համապատասխանում է Աբխազիայի շահերին»:

Մեկնաբանելով Աբխազիայի վարչապետի այս հայտարարությունը, Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար Գեորգի Խաինդրավան ասել է. - «Աբխազիան Վրաստանի բաղկացուցիչ մասն է, եւ Վրաստանում ռուսաստանյան ռազմակայաների տեղակայման հարցը աբխազական իշխանությունների իրավասությունից դուրս է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG