Մատչելիության հղումներ

Էրդողանը կրկին հերքում է Ցեղասպանությունը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրը քննադատել է եվրոպական պետությունների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերը:

Միջազզային լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Վարշավայում Եվրախորհրդի գագաթնաժողովի իր ելույթում Էրդողանը անցած դարասկզբին կատարվածը որակել է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն»՝ պնդելով, թե ներկայիս քննարկումները «լոբբիստական» աշխատանքի արդյունք են:

«Մենք պնդում ենք, որ չենք ճանաչում լոբբիստական ջանքերը, որ հիմնավորված չեն փաստաթղթերով», - հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը նաեւ վերահաստատել է, որ իր երկիրը պատրաստ է բացել արխիվները եւ նույնը անելու կրկին կոչ է արել Հայաստանին եւ մյուս երկրներին:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գագաթնաժողովի իր ելույթում երկուշաբթի օրը կոչ էր արել 1915-1923 թվականների սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG