Մատչելիության հղումներ

logo-print

Ստամբուլում «Գորշ գայլեր»-ը ծեծի են ենթարկել ադրբեջանցի ուսանողների


Ստամբուլի համալսարաններից մեկի հանրակացարանում մի քանի տասնյակ ազգայնամոլներ դաժան ծեծի են ենթարկել ադրբեջանցի ուսանողների: Միջադեպի արդյունքում ադրբեջանցի ուսանողներից 3-ը ստացել են ծանր, իսկ 20-ը՝ թեթեւ մարմնական վնասվածքներ:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, տուժած ուսանողները հայտնել են, թե հարձակումը իրականացրել են պանթուրքիզմ եւ ծայրահեղ ազգայնական գաղափարներ քարոզող «Ազգային շարժում» («Գորշ գայլեր») կուսակցության ակտիվիստները:

Անկարայում Ադրբեջանի դեսպանության աշխատակից Էթիբար Մամեդովը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը՝ խորհուրդ տալով դիմել Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսություն:

«Թուրան»-ը հաղորդում է, թե ո’չ հյուպատոսությունում, ո’չ էլ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպությունում որեւէ հստակ բացատրություն կատարվածին չեն տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG