Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ղեկավարների Վարշավայում ընթացող 3-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իր մտահոգությունն է հայտնել աշխարհում իսլամի նկատմամբ աճող թշնամանքի կապակցությամբ:

«Հնարավոր չէ չմտահոգվել սեպտեմբերի 11-ից հետո իսլամի նկատմամբ միջազգային հանրության բացասական վերաբերմունքով», - ըստ Turkish Daily News-ի, ասել է Էրդողանը՝ ավելացնելով, թե Եվրախորհուրդը կարող է կենտրոնական դեր խաղալ տարբեր մշակույթների եւ կրոնների միջեւ երկխոսության հաստատման եւ ամրապնդման հարցում:

Թերթի փոխանցմամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին՝ նշելով, թե «Հայաստանի ձգտում է հասնել Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը»: Ռոբերտ Քոչարյանը նաեւ շնորհակալություն է այս հարցում Հայաստանին աջակցող երկրներին:

Ինչ վերաբերում է Էրդողան - Քոչարյան հանդիպմանը, ինչի հնարավորությունը վերջին օրերին բարձրաձայնում էին երկու երկրների դիվանագետներն ու լրատվամիջոցները, Վարշավայում Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները չեն հանդիպել:

Փոխարենը, հայտնում է Turkish Daily News-ը, Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկուշաբթի առավոտյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանի նախագահը Թուրքիայի վարչապետին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Հայաստանի նախագահի հետ նախօրեին կայացած բանակցությունների արդյունքների մասին:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք առկա խնդրի լուծման ուղղությամբ արվող քայլերին», - Ալիեւի հետ հանդիպումից հետո նշել է Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG