Մատչելիության հղումներ

Վրաստանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՆԱՏ0-ի կենտրոնակայանում


Վրաստանի կառավարական պատվիրակությունը մեկնելու է Բրյուսել, որտեղ հանդիպելու է ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աապ Դե Հոոփ Սխեֆերի հետ: Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սալոմե Զուբաբիշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի 0կրուաշվիլին եւ Եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն:

ՆԱՏ0-ի խորհրդի նիստում «26 գումարած 1» ձեւաչափով տեղի կունենա Վրաստանի պատվիրակության եւ ՆԱՏ0-ի անդամ-երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի ՆԱՏ0-ի հետ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:

ՆԱՏ0-ի հետ Վրաստանի անհատական գործընկերության ծրագիրը հաստատվել է անցած տարվա դեկտեմբերին: Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ այս տարվա մարտին Հյուսիս-Ատլանտյան դաշինքի փորձագետների խումբն այցելել է Թբիլիսի եւ պատրաստել է զեկույց, որը ներկայացրել է ՆԱՏ0-ին ու Վրաստանին: Այս եւ առաջիկա տարիների ընթացքում ՆԱՏ0-ն պարբերաբար փորձագետների խմբեր է գործուղելու Վրաստան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG