Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ երկրների կին պատգամավորները


Երկուշաբթի օրը Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների խորհրդարանների կին պատգամավորների միջազգային հավաքը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, «Ի պաշտպանություն ընտանիքի եւ երեխաների» թեմայով համաժողովին մասնակցում են 450 կին պատգամավորներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Տաջիկիստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ Ռուսաստանից:

Մոսկովյան հանդիպման ընթացքում ԱՊՀ երկրների կին պատգամավորները կշարունակեն երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված քննարկումները, որոնք սկսվել էին 2004 թվականի հոկտեմբերին Հռոմում Կին խորհրդարանականների միջազգային գիտաժողովի ընթացքում:

Քննարկումները նվիրված կլինեն ԱՊՀ երկրներում ընտանիքի եւ երեխաների սոցիալական եւ իրավական պաշտպանության, Երեխաների իրավունքի եւ Կնոջ նկատմամբ ցանկացած բնույթի խտրականության բացառման մասին ՄԱԿ-ի կոնվենցիաների կիրառմանը:

ԱՊՀ կին խորհրդարանականների հանդիպումը կավարտվի երեքշաբթի օրը՝ Վերջնական փաստաթղթի ընդունմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG