Մատչելիության հղումներ

Ադրբեջանի շուկաներում կրկին հայտնվել են հայկական ապրանքներ


Ադրբեջանի շուկաներում կրկին հայտնվել են հայկական ապրանքներ՝ ազատ կարելի է ձեռք բերել «Արարատ» հայկական կոնյակը, «Ջերմուկ» հանքային ջուրը եւ «Սիգարոն» սիգարետները:

Ադրբեջանական «Day.az» ինտերնետային էջի փոխանցմամբ, փորձագետները նշում են, թե ոչ պաշտոնական առեւտրային հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չեն դադարել: Հայաստանը Ադրբեջանից ներմուծում է նավթամթերք եւ ձկնամթերք, իսկ արտահանում՝ էլեկտրատեխնիկա, թեթեւ եւ սննդի արդյունաբերության ապրանքներ:

Ադրբեջանի պետական մաքսային ընկերությունից հայտնել են, թե միջոցներ են ձեռնարկելու հայկական ապրանքների հոսքը դադարեցնելու ուղղությամբ՝ նշելով, թե դրանք Ադրբեջանի շուկաներ են մուտք գործում Վրաստանից եւ Իրանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG