Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ


Մայիսի 10-ին Թբիլիսի կատարած իր այցելության ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: 40 րոպե տեւած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի հայ, ադրբեջանցի, հույն, օս, աբխազ, ռուս, ուկրանացի, հրեա, եզդի փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, նախագահ Բուշը կարեւորել է փոքրամասնությունների դերը Վրաստանի միասնականության առումով: Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաեւ Իրաքում վրացական զորքեր ուղարկելու կարեւորությունը եւ այդ կապակցությամբ հայտնել իր շնորհակալությունը:

Քննարկվել են Վրաստանում ազգային փոքրամասնությունների երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին մասնակցելու, ինտեգրման, հակամարտությունների կանխարգելման, գենդերային հարցեր: Հանդիպման մասնակիցների խնդրանքով Ջորջ Բուշը հակիրճ անդրադարձել է նաեւ փոքրամասնությունների հետ աշխատելու ամերիկյան փորձին:

Հայերից հանդիպմանը մասնակցել են «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության համանախագահ Առնոլդ Ստեփանյանը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ախալքալակի գրասենյակի տնօրեն Ռոբերտ Չոմարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG