Մատչելիության հղումներ

Թուրքիայի կառավարությունը հաստատել է կրոնական փոքրամասնությունների սեփականության իրավունքի մասին օրենքի նախագիծը


Երեքշաբթի օրը Թուրքիայի կառավարությունը, տեղի տալով Եվրամիության ճնշմանը, հաստատել է երկրում կրոնական փոքրամասնությունների սեփականության իրավունքի մասին օրենքի նախագիծը:

«Ժամանակ առ ժամանակ հնչում էին Թուրքիայի ոչ մահմեդական համայնքների եւ Եվրամիության պաշտոնյաների բողոքները. այս օրենքի ընդունման նպատակը նման բողոքների հնարավորությունը ամբողջությամբ վերացնելն է», - ըստ «Ֆրանսպրես»-ի, Թուրքիայի կառավարության նիստից հետո ասել է փոխվարչապետ Մեհմեթ Ալի Սահինը:

Սահինը նաեւ նշել է, թե օրենքի նախագիծը առաջիկա օրերին կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը՝ առանց մասնավորեցնելու, թե ինչ հատուկ միջոցներ է նախատեսում օրենքի նախագիծը:

Եվրամիությունը արդեն երկար ժամանակ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ բարեփոխելու երկրի կրոնական փոքրամասնությունների եւ համայնքների իրավունքները, մասնավորապես՝ սեփականության եւ ֆինանսական միջոցները տնօրինելու ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG