Մատչելիության հղումներ

British Petrolium-ը սկսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի լցման գործընթացը


Աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ British Petrolium-ը երեքշաբթի օրը սկսել է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարի լցման գործընթացը:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, British Petrolium-ի մամլո խոսնակը հայտնել է, թե 1770 կիլոմետր երկարությամբ նավթամուղը ամբողջությամ լցնելու համար կպահանջվի ավելի քան 6 ամիս եւ շուրջ 10 միլիոն բարել նավթ:

Նավթը մատակարարվում է Կասպից ծովի Ադրբեջանին պատկանող հատվածի Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրից: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանված նավթով բեռնված առաջին տանկերի մեկնումը Թուրքիայի Ջեյհան նավահանգստից նախատեսվում է 2005 թվականի չորրորդ եռամսյակում:

British Petrolium ընկերությանն է պատկանում Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի կոնսորցիումի բաժնետոմսերի 30 տոկոսը: Նավթամուղի շինարարության վրա ծախսվել է շուրջ 3 միլիարդ դոլար: Ակնկալվում է, որ նավթամուղով, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 25-ին, օրական կարտահանվի մոտ 1 միլիոն բարել (136 միլիոն տոննա) նավթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG