Մատչելիության հղումներ

logo-print

Լիտվայում լույս է ընծայվել Վահագն Գրիգորյանի «1915թ. Հայոց ցեղասպանությունը» գրքույկը


Լիտվայի հայերի միությունը լույս է ընծայել լիտվերեն լեզվով «1915թ. Հայոց ցեղասպանությունը» գրքույկը՝ Վահագն Գրիգորյանի հեղինակությամբ:

Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի մամլո կենտրոնի փոխանցմամբ, գրքույկը տարածվել է Լիտվայի կառավարության, պատգամավորների, հասարակական գործիչների շրջանում:

Իսկ մայիսի 6-ին Լիտվայի ժողովրդի ցեղասպանության եւ դիմադրության պատմության կենտրոնում տեղի է ունեցել 1915թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված վավերագրերի ցուցահանդեսի բացումը:

Արարողությանը ներկա են եղել Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, հասարակական գործիչներ, Լիտվայի հռոմեա-կաթոլիկ եկեղեցու սպասավորներ, արվեստի գործիչներ, լրագրողներ եւ Լիտվայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ելույթ են ունեցել նաեւ Լիտվայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Լիտվայի հայերի միության անդամ, գրող Վահագն Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG