Մատչելիության հղումներ

Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի եւ Լեհաստանի նախագահներին


Ինչպես տեղեկացրել է Turkish Daily News թերթը, Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 60-ամյակի տոնական հանդիսություններին մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի եւ Լեհաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Ալեքսանդր Կվասնեւսկուն՝ «անցած ամիս այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի կապակցությամբ»:

Թերթը հաղորդում է նաեւ, որ Մոսկվայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռեջեփ Թայիբ Էնդողանը «միմյանց ձեռք են սեղմել, սակայն չեն զրուցել»:

Մինչ այդ թուրքական դիվանագիտական աղբյուրները չէին բացառել, թե Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարները (Էրդողանի առաջարկով) կարող են հանդիպել Մոսկվայում՝ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 60-ամյակի տոնակատարությունների օրերին, կամ Վարշավայում մայիսի 16-17-ը ԵՎրախորհրդի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG