Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները չի ավելացնի Հայաստանում ծովային հետեւակի անձնակազմը


Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է Հայաստանում ԱՄՆ ծովային հետեւակի անձնակազմի հնարավոր ավելացման մասին տեղեկությունները:

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե հիմնվելով Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիի հայտարարության վրա, հաղորդվել էր, թե ներկայումս Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության կազմում են ծովային հետեւակի 5 զինվորականներ, որոնց թիվը նախատեսվում է հասցնել 400-ի:

«Տեղեկատվության մեջ ծովային հետեւակի ներկա անձնակազմը ակնհայտորեն շփոթել են դեսպանությունում ներկայումս աշխատող ԱՄՆ եւ Հայաստանի քաղաքացիների թվի հետ: Միացյալ Նահանգները չի նախատեսում ավելացնել Հայաստանում ծովային հետեւակի անձնակազմը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG