Մատչելիության հղումներ

Հայ բալետի պարուհիները ուզում են, որ տղաները պարեն երեւանյան բեմում


Մինչ հայազգի բալետի պարողները փայլում են արտասահմանյան բեմերում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում արդեն մի քանի տարի չի ներկայացվում Խաչատրյանի «Սպարտակ»-ը:

«Մեր հայ տղաները շատ լավն են, պարծենում ենք նրանցով: Հիացնում ու զարմացնում են ողջ աշխարհը», - «Մաքսլիբերտի»-ին ասաց թատրոնի պարուհիներից մեկը: - «Բայց այստեղ չեն պարում, կարելի է ասել սփռված են աշխարհով մեկ»:

«Այստեղ մեր տղաներին տանում են բանակ», - գործընկերուհուն լրացրեց մեկ այլ պարուհի: - «Անհնար է, որ բալետ պարող տղան երկու տարի զինվորական կոշիկների մեջ անցկացնելուց հետո վերադառնա եւ կրկին բալետ պարի»:

Թատրոնի բալետային խումբը, այդուհանդերձ, լարված աշխատում է: Մոտակա ապագայում ծրագրվում է վերականգնելու Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը, կազմվելու է վարիացիաներով եւ ժամանակակից պարերով նոր համերգային ծրագիր:

«Հայ բեմում ավելի շատ մոդեռն կուզեի լիներ, որովհետեւ մեր բեմում մոդեռնը քիչ է, շատ քիչ, գրեթե չկա: Շատ կուզեինք , որ «Սպարտակ»-ը բեմադրվեր, «Անտունի» բալետը անպայման վերականգնվեր: Կուզեմ նորից «Սուրբ Հռիփսիմե եւ Տրդատ» պարել», - ասաց խմբի մենակատարներից մեկը:

«Ես կցանկանայի բոլոր գլխավոր դերերում էլ պարել՝ ե’ւ «Կարմեն», ե’ւ «Ժիզել», ե’ւ «Շոպենիանա» ե’ւ «Գայանե», ե’ւ այլ բալետներում», - ասաց մեկ այլ մենակատար:


Սյուզի Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG