Մատչելիության հղումներ

Ամերիկահայ մեծահարուստ եւ բարերար Քըրք Քըրքորյանի «Տրեյսինդա» ներդրումային ընկերությունը երկուշաբթի օրը պաշտոնապես առաջարկել է ամերիկյան ավտոմոբիլային խոշորագույն «Ջեներալ Մոտորս» ընկերությանը գնել ընկերության 28 միլիոն բաժնետոմս, այսինքն՝ ընկերության արժեթղթերի 5 տոկոսը:

Քըրք Քըրքորյանը պատրաստ է «Ջեներալ Մոթորս»-ին վճարել 870 միլիոն դոլար: Եթե գործարքը կայանա, ապա Քըրքորյանը կտնօրինի աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային ընկերության արժեթղթերի շուրջ 9 տոկոսը:

Ամերիկահայ միլիարդատերը «Ջեներալ մոթորս»-ի արժեթղթերը գնելու մտադրության մասին հայտարարել էր անցած շաբաթ, ինչից հետո ամերիկյան ավտոմոբիլային հսկայի արժեթղթերի գինը բարձրացել էր շուրջ 18 տոկոսով:

Նախկինում հայազգի գործարարը ամերիկյան մյուս խոշոր ավտոմոբիլային ընկերության` «Քրայսլեր»-ի խոշորագույն բաժնետերն էր: Սակայն 1998 թվականին, երբ այդ ընկերությունը միավորվեց գերմանական «Դայմլեր-Բենց»-ի հետ, Քըրքորյանը վաճառեց «Քրայսլեր»-ի իր արժեթղթերը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG