Մատչելիության հղումներ

Ստորագրահավաք ընդդեմ Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների


«Եվրոպական արժեքներ» ընկերությունն այսօր Պրագայում ստորագրահավաք է սկսում Եվրամիությանն անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ գալիք աշնանը ծրագրված բանակցությունների դեմ:

Տեղեկացնելով ստորագրակավաքի մեկնարկի մասին, կազմակերպիչներից Յանա Կադերաբկովան ասել է, որ նախաձեռնությունը մաս է կազմում Վարշավայում, Վիեննայում, Բրատիսլավայում ու Բեռլինում մեկնարկելիք «Ձայն հանուն Եվրոպայի» արշավի:

Կազմակերպիչները հույս ունեն չորս ամսում հավաքել 1 միլիոն ստորագրություն: Այդ նպատակով նույնիսկ հատուկ ինտերնետային էջ է բացվել՝ www.hlasproevropu.org:

«Եվրոպական արժեքներ» կազմակերպությունը նման որոշումը հիմնավորում է նրանով, որ, չնայած որոշակի բարեփոխումներին, Թուրքիան տնտեսապես անկայուն է ու ոտնահարում է մարդու իրավունքները: Կազմակերպության կարծիքով, Թուրքիայի անդամությունը կհանգեցնի Եվրամիության հասարակության մահմեդականացման, իսկ Թուրքիայի հետ անդամության շուրջ բանակցությունները կխանգարեն Եվրամիության ապագա կառույցի շուրջ համաձայնության հնարավորությանը:

Չեխիայի կառավարությունն ու նախագահ Վացլավ Կլաուսը անվերապահորեն աջակցում են Թուրքիայի անդամությանը Եվրամիությանը:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG