Մատչելիության հղումներ

Ադրբեջանում շարունակվում է ականազերծման գործընթացը


Ապրիլին Ադրբեջանում ականազերծվել է 730 քառակուսի կիլոմետր տարածք, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 39 ական եւ չպայթած զինամթերք:

ANS գործակալության փոխանցմամբ, Տարածքների ակազերծման ազգային գործակալության տնօրեն Նազիմ Իսմայիլովը հայտնել է, թե ապրիլին գրանցվել է ականի պայթյունի ընդամենը մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում ականների պայթյուններից մահացել են 39 մարդ, եւս 59-ը ստացել են տարբեր աստճանի մարմնական վնասվածքներ:

Իսմայիլովի խոսքերով, մայիսի վերջին Սլովակիայից Ադրբեջան կբերվի մեխանիկական ականազերծման «Բոզենա-5» մեքենան, որը ձեռք է բերվել Եվրախորհրդի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG