Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին ուրբաթ օրը կմեկնի Մոսկվա՝ ավարտուն տեսքի բերելու Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների մասին երկու երկրների նախագահների համատեղ հայտարարագիրը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Զուրաբիշվիլին նշել է, թե հայտարարագրում հիմնական շեշտը դրվելու է Վրաստանից ռուսաստանյան զորակայանների դուրսբերման խնդրի վրա:

«Հստակ նշվելու է, որ ռազմակայանների դուրբերումը ավարտվելու է 2008 թվականին, ամրագրվելու են նաեւ գործընթացի փուլերը, քանի որ մենք չենք ցանկանում որեւէ անակնկալ կամ թյուրըմբռնում կողմերի միջեւ», - հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:

Զուրաբիշվիլին նաեւ նշել է, թե Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 60-ամյակի տոնական միջոցառումներին կապված չէ համատեղ հայտարարագրի ստորագրման հետ:

«Սակայն նախագահ Սահակաշվիլու այցը Մոսկվա անընդունելի կլիներ Վրաստանի ժողովրդի համար, եթե դրանով չազդարարվեր նոր փուլ ռուս-վրացական հարաբերություններում», - ասել է արտգործնախարարը:

Զուրաբիշվիլին նաեւ իր զարմանք ու մտահոգությունն է արտահայտել Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանները ոչ շուտ քան 4 տարվա ընթացքում դուրս բերելու՝ նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հայտարարության կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG