Մատչելիության հղումներ

logo-print

Զորամասը լքած հայազգի զինծառայողների նկատմամբ կարող է հարուցվել քրեական գործ


Եթե շաբաթասկզբին Ախալցխայի զորամասից փախուստի դիմած 12 հայազգի զինծառայողները մինչեւ օրվա վերջ չվերադառնան զորամաս, նրանց դեմ քրեական գործ կհարուցվի:

Ախալքալակի շրջանային վարչության նախագահ Արթուր Երեմյանի փոխանցմամբ, հայազգի երիտասարդները լքել էին զորամասը՝ պատճառաբանելով, որ իրենց անընդհատ վիրավորում էին հայ լինելու համար:

Արթուր Երեմյանը հաստատեց տեղեկությունները, որ հայ երիտասարդները նաեւ ծեծի էին ենթարկվում վրացի զինծառայողների կողմից:

«Այո, նման բաներ տեղի են ունեցել, - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց նա՝ ավելացնելով, որ այդպես են պնդում զորամասը լքած զինծառայողները:

Այժմ ազգությամբ հայ 12 զինծառայողները գտնվում են իրենց բնակավայրերում: Երեմյանը, այդուհանդերձ, ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի նրանք այսօր վերադառնան զորամաս, որտեղ փոխվել է ղեկավարությունը:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին այսօր կայցելի Ախալցխա, Ախալքալակ եւ Ասպինձա: Ակնկալվում է, որ Ախալքալակում Վրաստանի վարչապետը կքննարկի նաեւ 12 հայազգի զինվորականների ճակատագիրը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG