Մատչելիության հղումներ

Աբդուլլա Գյուլ. «Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները կարող են հանդիպել, սակայն որեւէ կոնկրետ բան նախատեսված չէ»


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հնարավոր է համարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը, սակայն նշել, թե որեւէ «կոնկրետ բան նախատեսված չէ»:

«Դա հնարավոր է, սակայն որեւէ բան նախատեսված չէ», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, հինգշաբթի օրը հայտարարել է Գյուլը՝ պատասխանելով Մոսկվայում մայիսի 9-ին կամ Վարշավայում մայիսի 15-16-ին Քոչարյան - Էրդողան հանդիպման հնարավորությունը վերաբերող հարցին:

Հինգշաբթի օրը Ղրղըզստան մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում Աբդուլլահ Գյուլը նշել է, թե նախկինում արդեն հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները՝ չնայած երկու հարեւանների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը:

Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, թուրքական «Զաման» թերթը կիրակի օրը հաղորդել էր, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջարկել «դեմ առ դեմ» հանդիպում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մայիսին կայանալիք միջազգային հավաքներից մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG