Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Հրեաներն ու ադրբեջանցիները վերապրել են նման ողբերգություններ»


«Հրեաներն ու ադրբեջանցիները վերապրել են նման ողբերգություններ», - ասված է Հոլոքոսթի օրվա կապակցությամբ երկրի հրեական համայնքին հղած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձում:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ալիեւի ուղերձում նշվում է, թե Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը «զանգվածայնությամբ եւ դաժանությամբ մնում է որպես մարդկության սեւ բիծ»:

Իլհամ Ալիեւը նշել է, թե նման ճակատագրի է վերջին երկու դարերի ընթացքում, այդ թվում՝ «սկսած 1988 թվականից», արժանացել նաեւ Ադրբեջանի ժողովուրդը:

«Չնայած այս ամենը տեղի է ունեցել քաղաքակիրթ աշխարհի աչքերի առջեւ, պատմական արդարությունը դեռեւս չի վերականգնվել», - պնդել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG