Մատչելիության հղումներ

Հայազգի 12 զինծառայողներ փախուստի են դիմել Ախալցխայի զորամասից


Ազգությամբ հայ 12 զինծառայողներ երկուշաբթի օրը փախուստի են դիմել Վրաստանի պաշտպանության նախարարության Ախալցխայի զորամասից:

Ըստ «Կավկազպրես» գործակալության, Վրաստանի զինվորական դատախազությունից հայտնել են, թե Ախալքալակից զորակոչված զինծառայողները ստիպված են եղել լքել զորամասը, քանի որ նրանց անընդհատ վիրավորել են հայ լինելու համար:

Զինվորական ոստիկանությունը ներկայումս հետաքննություն է վարում Վրաստանի ԶՈւ 31-րդ գումարտակում, որի հրամանատարը կտրականապես հերքում է զինծառայողների մեղադրանքները:

12 հայազգի երիտասարդները չեն հրաժարվում ծառայել Վրաստանի բանակում, սակայն խնդրում են, որ իրենց ուղարկեն Ախալքալակ: Ներկայումս զինծառայողները տանն են, սակայն նրանց նկատմամբ կարող է հարուցվել քրեական գործ, եթե անհապաղ չներկայանան զորամաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG