Մատչելիության հղումներ

logo-print

Բրյուսելը խորհուրդ չի տալիս Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային անդամակցել Եվրամիությանը


«Բրյուսելը խորհուրդ չի տալիս Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային անդամակցել Եվրամիությանը», - չորեքշաբթի օրը հայտարարել է արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նշելով, թե «նարնջագույն հեղափոխությունները» ցույց տվեցին միայն, որ այդ երկրներում մարդիկ կիսում են մեր փափագները», Եվրամիության հանձնակատարը, այդուհանդերձ, ասել է. - «Ժամանակն է երկնքից ցած իջնել: Նայեք այդ երկրների տնտեսություններին՝ դեռ փոխելու շատ բան կա: Եվ նրանք դա հոյակապ գիտեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG