Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Հայաստան կժամանի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, այցի ընթացքում նախատեսվում են Հեյկի Տալվիտիեի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը կհանդիպի նաեւ Հայաստանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների, Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարի եւ որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հեյկի Տալվիտիեն Հայաստանից կմեկնի մայիսի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG