Մատչելիության հղումներ

Ուրուգվայի խորհրդարանը ՄԱԿ-ին առաջարկելու է ապրիլի 24-ը հռչակել «Ցեղասպանությունների դատապարտման համաշխարհայն օր»


Ուրուգվայի խորհրդարանը չորեքշաբթի օրը միաձայն որոշում է կայացրել դիմել երկրի արտգործնախարարությանը՝ ՄԱԿ-ին ներկայացնելու Հայոց ցեղասպանության օրը՝ ապրիլի 24-ը «Ցեղասպանությունների դատապարտման համաշխարհային օր» հռչակելու մասին բանաձեւը:

Որոշումը ենթադրում է, որ բանաձեւը Ուրուգվայի արտգործնախարարության կողմից Միացյալ ազգերի կազմակերպության քննարկմանը կներկայացվի ՄԱԿ-ի առաջիկա նիստերում:

Որոշման ընդունման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ուրուգվայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լիան Քեչիջյանը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG