Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսին կկայանա ԵԽԽՎ Ղարաբաղի խնդրի կարգավորման ժամանակավոր կոմիտեի առաջին նիստը


Հունիսին կկայանա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ղարաբաղի խնդրի կարգավորման ժամանակավոր կոմիտեի առաջին նիստը, իսկ մինչ այդ կոմիտեի անդամները մանրակրկիտ կերպով կուսումնասիրեն խնդիրը:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սաիդովը հայտնել է, թե կոմիտեն կրում է ժամանակավոր բնույթ եւ բոլոր ջանքերը կգործադրի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընդունված բանաձեւի դրույթները իրագործելու համար:

ԵԽԽՎ-ն Ղարաբաղի խնդրի կարգավորման ժամանակավոր կոմիտե ստեղծելու մասին որոշում էր կայացրել ապրիլի 25-ին: Նորաստեղծ այս կառուցը ղեկավարում է Վեհաժողովի նախկին նախագահ, բրիտանացի պատգամավոր, լորդ Ռասսել Ջոնսոնը: Կոմիտեի կազմում, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներից բացի, կլինեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի նեկայացուցիչները:

Նախատեսվում է, որ կոմիտեի յուրաքանչյուր անդամ պատրաստելու է Ղարաբաղի հարցով տարեկան հաշվետվություն: Այդ կապակցությամբ սպասվում են կոմիտեի անդամների պարբերական այցերը Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG