Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում գրանցվել է նախագահի առաջին թեկնածուն


Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը գրանցել է հուլիսի 10-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում առաջին թեկնածուին՝ պրոֆեսոր Ժենիշբեկ Նազարալիեւին:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության, դեռեւս չեն գրանցվել մինչ այդ նախագահի թեկնածու առաջադրված Ղրղըզստանի վարչապետ, նախագահի պաշտոնակատար Կուրմանբեկ Բակիեւը եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, «Ֆորում» ընկերության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:

Հուլիսի 10-ի արտահերթ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը առաջադրելու մտադրություն են հայտնել նաեւ Ղրղըզստանում իշխանափոխության առաջնորդներից «Ար-Նամիս» («Արժանապատվություն») կուսակցության ղեկավար Ֆելիքս Կուլովը, ինչպես նաեւ գործարար Նուրբեկ Տուրդուկուլովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG