Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում կմեկնարկի միջուկային զենքի չտարածմանը նվիրված գիտաժողով


Երկուշաբթի օրը Նյու-Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կմեկնարկի միջուկային զենքի չտարածմանը նվիրված գիտաժողով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հինգ տարի առաջ կայացած նախորդ նմանատիպ գիտաժողովից հետո իրավիճակը միջուկային զենքի չտարածման հարցում բացասական զարգացումներ է ապրել եւ լրջորեն վտանգված է:

Հինգ միջուկային տերություններից բացի (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Չինաստան), այսօր միջուկային ասպարեզում հայտնվել են Հնդկաստանը, Պակիստանը եւ Իսրայելը, որոնք չեն ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը:

Լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս Հյուսիսային Կորեան, որը երկու տարի առաջ դուրս է եկել Համաձայնագրից, իսկ վերջերս հայտարարել է ստորգետնյա միջուկային պայթյուն իրականացնելու մտադրության մասին:

Վերջնականապես չի հստակեցվել իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի հարցում, որին Միացյալ Նահանգները մեղադրում են սեփական միջուկային ռումբ ստեղծելու փորձերի մեջ:

Ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, Իրանի հոգեւոր առաջնորդ եւ պետության ղեկավար Այաթոլլա Ալի Խամենեին երկուշաբթի օրը հայտարարել է, թե չնայած ԱՄՆ անհամաձայնությանը, Իրանը կպահպանի միջուկային ոլորտում իր ձեռքբերումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG