Մատչելիության հղումներ

Թուրք նահանգապետերը ժամանել են Ադրբեջան


Թուրքիայի 5 նահանգների՝ Կարսի, Իգդիրի, Էրզրումի, Ագրիի եւ Արդահանի նահանգապետերը ժամանել են Բաքու: Այսօր նրանք հանդիպել են Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հետ:

Զրույցի ընթացքում Ուսուբովը հատկապես նշել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ոստիկանների սերտ համագործակցությունը:

Կարսի նահանգապետ Նեւզաթ Թուրհանը ցանկություն է հայտնել «զարգացնել հարաբերությունները երկու բարեկամ երկրների միջեւ»:

Ադրբեջանը գլխավոր հյուպատոսություն ունի Կարսում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG