Մատչելիության հղումներ

Էրդողան. - «Թուրքիան կարող է քաղակական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է քաղաքական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եթե Երեւանը համաձայնի համատեղ հանձնաժողով ստեղծել Հայոց ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու նպատակով:

«Մի կողմից կարող են քաղաքական հարաբերություններ հաստատվել, մյուս կողմից էլ կարող են ուսումնասիրություններ իրականացվել», - «Միլիեթ» թերթում այսօր տպագրված հարցազրույցում ասել է Էրդողանը: - «Մեր միջեւ չինական պարիսպ չկա»:

Թուրքիան ներկայումս դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ: «Ռոյթեր» գործակալությունը փաստում է, որ Էրդողանը չի խոսել լիակատար դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, սակայն նրա այսօրվա մեկնաբանությունները առայժմ ամենահստակ ազդանշանն են, որ Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG