Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է հանձնվել երկրի բարձրագույն պարգեւը՝ «Հեյդար Ալիեւ» շքանշանը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, նախագահին Ադրբեջանի բարձրագույն պարգեւը եւ շքանշանի թիվ 1 վկայականը հանձնել է Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլաեւը:

Իր ելույթում նա նշել է, թե երկրի բարձրագույն պարգեւը Իլհամ Ալեւին հանձնվում է ի պաշտոնե:

«Նայելով Իլհամ Ալիեւի կյանքի ուղուն, պարզ է դառնում, որ նա լիովին համապատասխանում է «Հեյդար Ալիեւ» շքանշանին արժանանալու համար սահմանված բոլոր չափանիշերին», - ասել է Աբդուլաեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG