Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը hանդես է եկել Հարավային Կովկասի Միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու նախաձեռնությամբ


Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հինգշաբթի օրը հանդես է եկել Հարավային Կովկասի Միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

«Ադրբեջանը կարող է խանգարել նախագծի իրականացմանը, սակայն ես համոզված եմ, որ բոլոր միջազգային կազմակերպությունները եւ միջազգային հանրությունը հանդես կգան դրա ստեղծման օգտին», - «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Թբիլիսիում հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:

Իր հերթին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե հանդիպմանը ներկա Վրաստանի խորհրդարանի բոլոր պատգամավորները ողջունում են Հարավային Կովկասի Միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման գաղափարը՝ «հաշվի առնելով բալթյան երկրների հաջող փորձը»:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Աբխազիայով Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթուղու վերաբացման խնդրին:

«Վրաստանը պատրաստ է քննարկել երկաթուղու աբխազական հատվածի վերաբացմանը առնչվող կոնկրետ հարցերը», - հայտարարել է Նինո Բուրջանաձեն՝ շեշտելով, թե Թբիլիսին երկաթուղու վերագործարկումը կապում է Աբխազիա փախստականների վերադարձի խնդրի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG