Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումից հետո Ախալքալակի հայերը գործազուրկ չեն մնա»


Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել է, թե ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումից հետո Ախալքալակի հայերը գործազուրկ չեն մնա:

«Մենք չենք պատրաստվում Ախալքալակում բացել նոր ռազմակայան, սակայն ռուսաստանյան ռազմակայանում ծառայող տեղի բնակիչներին առաջարկում ենք ծառայությունը շարունակել Վրաստանի զինված ուժերի մոտակա զորամասերում: Իսկ ով չի ունենա նման ցանկություն՝ կառաջարկենք աշխատանք այլ ոլորտներում», - ըստ «Կավկազպրես» գործակալության, հայտարարել է Վրաստանի նախագահը:

Միխեիլ Սահակաշվիլին նաեւ նշել է, թե Վրաստանը կառավարությունը «սկսել է լրջորեն զբաղվել Ջավախքի խնդիրներով»:

«Մենք կկառուցենք ճանապարհներ՝ ոչ միայն Ախալցիխե-Ախալքալակ, այլեւ Ախալքալակի ներսում, իսկ աշնանը կսկսվի մինչեւ Թուրքիայի սահման ավտոմայրուղու կառուցումը», - ասել է Սահակաշվիլին՝ խոստանալով բեռների ազատ տարանցիկ փոխադրում դեպի Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG