Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը երկարացրել է Հայաստանի հետ «Կամավոր վերաբնակեցման մասին» համաձայնագրի ժամկետը


Ռուսաստանի կառավարությունը հինգշաբթի օրը հաստատել է «Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի արձանագրության գործողության ժամկետի երկարացման մասին» օրենքի նախագիծը:

«Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսության ցուցակներում գրանցված են շուրջ 10 հազար ռուսներ, որոնցից 2 հազարը ցանկանում են բնակություն հաստատել Ռուսաստանում», - ըստ «Ինտերֆաքս» գործակալության, կառավարության նիստում ասել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Չեկալինը:

Նրա խոսքերով, արձանագրության ժամկետի երկարաձգումը թույլ կտա Հայաստանում բնակվող ռուսներին տեղափոխվել Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG