Մատչելիության հղումներ

logo-print

Վաղվա իրադարձությունները


Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը նախաձեռնել է գիտաժողով՝ «Կովկաս - 2004»:

UNICEF ի եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կանցկացվեն քննարկումներ, նվիրված «Երեխայի իրավունքների պաշտպանության» ազգային ծրագրի իրագործմանը:

Հայաստանի գրողների միությունում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությամբ տեղի կունենա Հրանտ Մաթեւոսյանի հարցազրույցների ժողովածուի շնորհանդեսը:

Տեղի կունենա Հանրապետության նախագահի 2004 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ասուլիս է հրավիրել Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նա կներկայացնի Գերմանիայում տեղի ունեցած Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության Հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG