Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Մերձդնեստրի հայերի միություն


Ապրիլի 24-ին Մերձդնեստրի Գրիգորիոպոլ քաղաքում ստեղծվել է Մերձդնեստրի հայերի միություն, որի մեջ մտել են Գրիգորիոպոլ, Տիրասպոլ եւ Դուբոսարի քաղաքների հայ համայնքները: Մերձդնեստրի հայերի վարչության նախագահ է ընտրվել տիրասպոլցի գործարար Գեղամ Գեւորգյանը: Առաջիկայում ծրագրվում է միության մեջ ներգրավել Բենդերի, Ռիբնիցա եւ Կամենկա քաղաքների հայ համայնքները:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ապրիլի 24-ի ժողովում Մերձդնեստրի հայ համայնքի ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ծաղիկներ դրել Գրիգորիոպոլի հայկական գերեզմանատանը:

Ըստ որոշ տեղեկությունների, այս չճանաչված հանրապետությունում առնվազն հազար հայ է ապրում: Մերձդնեստրի տարածքում հայկական առաջին բնակավայրը հայտնվել է 1792 թվականի հուլիսի 25-ին, երբ Ռուսաստանի Եկատերինա Երկրորդ կայսրուհու հրամանագրով հիմնադրվեց քաղաք, որի ստեղծմանը մասնակցեցին հայ վերաբնակներ: Այդ կապակցությամբ բնակավայրը կոչվել էր Գրիգորիոպոլ՝ ի պատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորչի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG