Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան վերահաստատում է Ցեղասպանության միջազգային ճանաչման արշավը դադարեցնելու պահանջը


«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված արշավը խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին», - հայտարարել է այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:

Մեկնաբանելով երեկ Ռոբերտ Քոչարյանից ստացված նամակը` Էրդողանը ասել է. - «Քաղաքական որոշում կայացնելուց առաջ հարկավոր է մի լուրջ խնդիր լուծել` խնդիր, որը սկիզբ է առնում պատմությունից»:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիան որպես Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայման առաջ է քաշում Ցեղասպանության միջազգային ճանաչման արշավը դադարեցնելու պահանջը:

Այսօր ավելի վաղ թուրք խորհդարանականները միակողմանիորեն չեղյալ են հայտարարել լեհ գործընկերների հետ նախապես ծրագրված հանդիպումը` ի նշան բողոքի ընդդեմ ապրիլի 19-ին Lեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված հայտարարության:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենտ Առինջը Սեյմի նախագահ Վլադիրմիր Չիմոշեւիչին ուղղված նամակում նշել է. - «Թուրք ժողովուրդը խորապես վշտացած է բարեկամական երկրի կողմից ողբերգական միջադեպերի նման միակողմանի մեկնությամբ, միջադեպեր, որ երկու ժողովուրդներին էլ վնաս են հասցրել»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG