Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի փորձագետները


Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդել է Հայաստանի արտգործնախարարությունը, ապրիլի 26-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում է ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր ղեկավար Փոլ Էփլգարթի եւ կորպորացիայի ղեկավար կազմի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Մարգարյանը կարեւորել է «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի շրջանակներում Հայաստանի կողմից ներկայացված նախագծի մշակումն ավարտելու, այն հաստատելու եւ իրագործումը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը:

Իր հերթին, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարությունը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի կողմից ներկայացված նախագիծը կազմված է բարձր մասնագիտական մակարդակով եւ ընդհանուր առմամբ համապատասխանում է կորպորացիայի չափանիշներին:

Նշվել է նաեւ, որ Հայաստանի ներկայացրած նախագիծը կարող է հիմք հանդիսանալ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի եւ Հայաստանի կառավարության միջեւ համատեղ աշխատանքն առաջ տանելու համար:

Հաջորդ շաբաթ նախագիծը քննարկելու նպատակով Հայաստան կժամանի կորպորացիայի փորձագիտական խումբը:

Ներկայացված նախագծով Հայաստանի կառավարությունը ակնկալում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից ստանալ 175 միլիոն դոլարի անհատույց օգնություն, որը ծրագրում է օգտագործել ոռոգման համակարգերի եւ գյուղական ճանապարհերի հիմնանորոգման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG